211652_close_icon
views-count4299 դիտում article-date 19:52 30-12-2016

Իտալիայում մահացել է շոկոլադե «քինդեր-անակնկալ» ստեղծողը

Փոքրիկների կողմից սիրված, հանրահայտ շոկոլադե ձվիկ՝ «քինդեր-անակնկալ»-ի հեղինակ Ուիլյամ Սալիսը 83 տարեկանում մահացել է Իտալիայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ տեղեկությունների՝ Սալիսը կաթվածից հետո բուժվում էր Պավիա քաղաքի հիվանդանոցում: Աղբյուրը հայտնում է, որ շոկոլադե ձվերի ստեղծման գաղափարը ծագել է ի պատասխան քաղաքացիների սովորության՝ զատկի ձվեր գնել միայն տոնի ընթացքում: Սալիսն առաջարկել է ձվի մեջ խաղալիք թաքցնել: Նոր քաղցրեղենը վաճառքում է հայտնվել 1974 թվականին և անմիջապես մեծ տարածում գտել երեխաների շրջանում: Նշենք, որ վերջին 40 տարում ավելի քան 1 մլրդ «քինդեր-անակնկալ» է վաճառվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր