211652_close_icon
views-count4573 դիտում article-date 20:35 30-12-2016

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղից դեպի Կապտավանք տանող ավտոճանապարհին՝ անտառի մեջ, իրեն պատկանող «TOYOTA 4 Runner» մակնիշի 34 UC 831 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Դավթաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «GAZel» մակնիշի 28 oo 888 պ/հ (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան: ***

Նմանատիպ նյութեր