211652_close_icon
views-count12992 դիտում article-date 16:29 30-12-2016

Յուրաքանչյուր աշխատանք արժանի է գնահատանքի. WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան ողջ տարին բուռն գործունեություն է ծավալել՝ միջազգային ասպարեզներում ներկայացնելով տաղանդավոր հայ մասնակիցների, ովքեր մշտապես հաղթանակներով են վերադարձել մրցույթ-փառատոններից: Ասոցիացիան տարին ամփոփեց «Armenian golden star awards 2016» մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնոմ: Ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է Երևանում, սակայն փառահեղ հաղթանակների է արժանանում արտասահամանում: WAPA-ի նախագահ [url=https://web.facebook.com/armando.gukasyan/media_set?set=a.1279415348785750.1073741951.100001518914969&type=3&_rdr]Արման Ղուկասյան[/url]ը կարևորում է մրցանակաբաշխությունների կազմակերպումը, ասելով, որ յուրաքանչյուր աշխատանք գնահատանքի է արժանի: «Տարին մեզ համար շատ լավ է եղել: Մշտապես Գրան պրիներով և առաջատար տեղեր զբաղեցրած ենք վերադարձել միջազգային փառատոններից: Յուրաքանչյուր աշխատանք գնահատել է պետք: Մրցանակաբաշխության գաղափարը հենց այնպես չէր: Ես ցանկանում եմ, որ մեր ասոցիացիայի հետ համագործակցող յուրաքանչյուրն իրեն գնահատված զգա»,-ասաց Ա. Ղուկասյանը: Մրցանակաբաշխության ժամանակ հնչեցին երգեր, երաժշտական համարներ, ինչպես նաև պարային գեղեցիկ ելույթներով ներկայացան Gold Star պարային համույթի սաները։ Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության անվանակարգերի ու հաղթողների ցանկը. Տարվա լավագույն ֆոտոնկարիչ – Ալբինա Վարդանյան Տարվա լավագույն մոդերն բալետ պարուհի – Ալիսա Գրիգորյան Տարվա լավագույն մոդել – Անյա Մովսեսյան Տարվա լավագույն տեսահոլովակ – Ապրել խաղաղ նախագիծ Տարվա լավագույն փոքրիկ երգիչ – Արման Սիմոնյան Տարվա լավագույն փոքրիկ երգչուհի – Միլենա Գևորգյան Տարվա հայտնություն – Լիլիտ Համբարյան Տարվա փոքրիկ հայտնություն – Էլինա Չոլախյան Տարվա լավագույն հեռուստահաղորդավար – Դինա Ակոպովնա Տարվա լավագույն պարային խումբ – Գոլդ Սթարս պարային ստուդիա Տարվա լավագույն վիդեո ստուդիա – ՋՎՋ փրոդակշն Տարվա լավագույն ֆոլկ երգիչ – Հայկ Մխոյան Տարվա լավագույն ֆոլկ երգչուհի – Լիլիտ Համբարձումյան Տարվա լավագույն դասական երգիչ – Սար Սարգսյան Տարվա լավագույն դասական երգչուհի – Սոպրանո Լեոնորա Տարվա լավագույն քնթեփրի պարուհի – Ինգա Աբաջյան Տարվա լավագույն լրագրող – Կարինե Գևորգյան Տարվա լավագույն ջազ երգչուհի – Մարիաննա Լիմա Տարվա լավագույն փոփ երգչուհի – Մերի Ավետիսյան Տարվա լավագույն երաժշտական նախագիծ – Նաիրի երաժտական քառյակ Տարվա լավագուին կոմպոզիտոր – Նարինե Զարիֆյան Տարվա լավագուին մամուլի ակումբ – Նոյան Տապան մամուլի կենտրոն Տարվա լավագույն երաժիշտ – Սևադա Շհոյան Տարվա լավագույն բալետի դերասան – Սևակ Ավետիսյան Տարվա լավագույն բալետի դերասանուհի – Սյուզաննա Փիրումյան Տարվա լավագույն մշակութային վեբ կայք – Սթարսլայֆ մեդիա գրուպ Տարվա լավագույն դերասան – Ստեփան Ղամբարյան Տարվա լավագույն երաժշտական դպրոց – Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց,տնօրեն` Նաիրա Վահանյան Տարվա լավագույն երաժիշտ մանկավարժ – Զեմֆիրա Մելքոնյան

Նմանատիպ նյութեր