211652_close_icon
views-count20273 դիտում article-date 14:37 30-12-2016

ԱՄՆ-ի հայ համայնքը ադրբեջանական դիվերսիայից հետո առցանց արշավ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ադրբեջանական վերջին բախումներից հետո Միացյալ Նահանգների հայ համայնքը փորձում է իր տեսակետը լսելի դարձնել ԱՄՆ-ի պաշտոնյաներին, հայտնում է «[url=http://www.amerikayidzayn.com/a/3656119.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը։ ԱՄՆ հայ համայնքն առցանց արշավ է սկսել՝ փորձելով ԱՄՆ պետական եւ քաղաքական գործիչներին հասցնել սեփական տեսակետը հայ-ադրբեջանական վերջին ողբերգական բախումների վերաբերյալ: Վաշինգթոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ուղղակի դիմել է սփյուռքին՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմի ագրեսիան՝ հարձակումը տեղի է ունեցել քրիստոնյաների համար կարեւոր Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին: Համբարյանը կոչ է արել ԱՄՆ-ի հայերին միանալ առցանց պայքարին. «Մենք որպես սփյուռք կատարում ենք մեր գործը, մենք կապվում ենք մեր իշխանությունների հետ, որպեսզի նրանք քննադատեն եւ հետաքննեն Ադրբեջանի գործողությունները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր