211652_close_icon
views-count18288 դիտում article-date 10:09 30-12-2016

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սույն թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը»,– գրառել է նա: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, ադրբեջանական կողմը տվել էր 7 զոհ, որոնցից մեկին՝ հայկական մարտական դիրքում։

Նմանատիպ նյութեր