211652_close_icon
views-count39716 դիտում article-date 09:22 30-12-2016

Երևանում 24-ամյա վարորդը Subaro-ով հայտնվել է մայթին, այնուհետև բախվել Opel-ին ու տապալել խաչմերուկում երթևեկությունը կարգավորող «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Մորիս Ներսեսյանը իր վարած Subaro մակնիշի 79 QP 777 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զաքարյանին պատկանող Opel Astra մակնիշի 35 AM 142 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո առաջ է ընթացել և հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակրին (светофор) և տապալել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր