211652_close_icon
views-count18932 դիտում article-date 10:00 30-12-2016

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի սաներն իրենց ամանորյա ելույթով զարմացրեցին քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 6 մանկապարտեզում տոնական միջոցառում էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հյուրընկալվել էր մանկապարտեզում, որտեղ երեխաները կատարեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված երգեր և բանաստեղծություններ, այնուհետև այցելեց Ձմեռ պապը և բարեմաղթանքներից հետո բաժանեց ավանդական նվերները: Միջոցառման ավարտին շուրջպար բռնեցին մանկապարտեզի սաները, ծնողներն ու անգամ քաղաքապետը, ինչը հավերժացվեց ֆոտոխցիկով: Քաղաքապետը շնորհավորեց երեխաների Ամանորը՝ ցանկանալով նրանց խաղաղ երկինք և անհոգ մանկություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր