211652_close_icon
views-count3403 դիտում article-date 19:21 29-12-2016

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Ռիա Թազա-Շենկանի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗ-53 մակնիշի 09 VV 947 պ/հ ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ВАЗ-2106 մակնիշի 03 OL 119 պ/հ ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (45 ուղևոր): *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել են շտապօգնության երկու ավտոմեքենա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 793 LU 64 (վարորդ՝ Հ. Վ.) և «Ford» մակնիշի 033 UL 64 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) շտապօգնության ավտոմեքենաները: ***

Նմանատիպ նյութեր