211652_close_icon
views-count17387 դիտում article-date 17:32 29-12-2016

Հերթական ապատեղեկատվությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել: Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր