211652_close_icon
views-count20800 դիտում article-date 15:55 29-12-2016

Ադրբեջանի գործողությունները Չինարի գյուղի մոտ սադրանք են. Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105327/]դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքի[/url] առնչությամբ, որում ասված է. «ՀԱՊԿ քարտուղարությունում հատուկ մտահոգությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպը։ Այդ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության տարածքում մենք դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես այս տարվա ապրիլին ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե հաշվի առնելով ջանքերը, որոնք ձեռնարկված են եղել երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների կողմից, վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ավելի կակտիվանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի հաճախակի խախտման մասին տեղեկությունները , առավել ևս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրեց զինծառայողների մահվան, լրջագույն մտահոգություն է առաջ քաշում»։

Նմանատիպ նյութեր