211652_close_icon
views-count13256 դիտում article-date 13:56 29-12-2016

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան ամփոփել է 2016 թվականը. armsport.am

Արմավիրում կայացել է Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ հանդիպումը մարզիչների, մարզիկների և մարզաձևով հետաքրքրվողների հետ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2016/12/28/Muaytjai/763527]armsport.am[/url]-ը։ Ինչպես հայտնի է, վերջերս մուայթայն ընդգրկվել է Օլիմպիական մարզաձևերի շարքում: Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը կարևորելով այդ հանգամանքը՝ ընդգծել է հետագայում արվելիք քայլերի, ծրագրերի նշանակությունը: Օլիմպիական մարզաձև համարվելուց հետո բնական է, որ անելիքները շատանալու են. խոսելով այդ մասին Բրուտյանն ասաց. «Մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել, որպեսզի մուայթայը զարգանա Հայաստանում: Տարիների ընթացքում մենք ունեցել ենք կարևոր նվաճումներ, ձեռքբերումներ, բայց երբեք չենք կանգնել: Շարունակվելու են աշխատանքները արդեն նոր թափով»: Չունենալով պետական ֆինանսավորում՝ մուայթայի ֆեդերացիան գործել է մարզաձևով հետաքրքրվողների և անձամբ Արտակ Բրուտյանի շնորհիվ: «Մենք պետությունից չունենք պետական աջակցություն, բայց կան անհատներ, որոնց համար կարևոր է մարզաձևը, և նրանք ջանք չեն խնայում»,- ասել է Բրուտյանը: [img]/ups/images/0341241001483005319572496.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.armsport.am/hy/news/2016/12/28/Muaytjai/763527]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր