211652_close_icon
views-count44181 դիտում article-date 13:20 29-12-2016

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ԱԱԾ-ականի ЛАДА 2114-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 ՍՍ 771 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի 185 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ЛАДА 2114-ի միջից դուրս են բերել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին են մոտեցրել 51-ամյա Գևորգ Կարապետյանին, 32-ամյա Վահան Ավետիկյանին, իսկ Mercedes-ից՝ 24-ամյա Արտյոմ Հարությունյանին և 49-ամյա Անդրանիկ Թադևոսյանին։ Տեղում բժիշկները վիրավորներին ցուցաբերել են առաջին անհրաժեշտ բուժօգնություն, այնուհետև տեղափոխել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենաներից մեկի առջև թափառող շներ են հայտնվել և վարորդը փորձելով խույս տալ՝ տեղի է ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը ճշտվում է։ Ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, և տեղում աշխատել են նաև տեղի ճանշիանականները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ЛАДА 2114-ը հաշվառված է Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր