89771 դիտում
12:35 29-12-2016
Տավուշում Ադրբեջանի զինուժի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի, իսկ հակառակորդը ջախջախվելուց հետո ունեցել է 7 «լեշ». ԼՐԱՑՎԱԾ
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, [b][i]հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում[/i][/b]:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են [b][i]ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը[/i][/b]:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
***
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդն այս պահի դրությամբ 7 կորուստ ունի. «Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականացվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»։
Նմանատիպ նյութեր
6127 դիտում
13:06 13-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն հերքել է զինուժի կողմից դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ–ի տարածած ապատեղեկությունը
12028 դիտում
21:28 28-02-2015
Հակառակորդը դիվերսիոն փորձ է իրականացրել. հայկական կողմը կորուստներ ունի
Այս բաժնից
766 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
577 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
424 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան