211652_close_icon
views-count18235 դիտում article-date 14:38 29-12-2016

Սև ծովից դուրս են բերվել կործանված Ty-154 օդանավի գրեթե բոլոր զոհերի մարմիններն ու մարմնի մասերը. Interfax

Սև ծովում որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը ավարտել է ՌԴ ՊՆ օդանավի բեկորների և զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները։ Այդ մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրը։ «Ջրի մակերես են բարձրացվել 20 մարդու դի և գրեթե բոլոր զոհերի մարմինների մասերը։ Անհրաժեշտ է լինելու գենետիկական փորձաքննություն, որպեսզի ճանաչվի բոլորի ինքնությունը»,-ասել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է 3-րդ «սև արկղը», սակայն այն ամբողջովին վնասված է։ Ավելի վաղ հայտնաբերված 2 «սև արկղերի» վերծանումն արդեն սկսվել է։ ՌԴ ՊՆ Ty-154 օդանավը Ադլերի օդանավակայանից էր օդ բարձրացել և ուղղություն էր վերցրել Սիրիայի Լաթաքիա շրջան, սակայն դեռևս անհայտ պայմաններում ծովն էր ընկել։ Զոհվել են օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Նմանատիպ նյութեր