211652_close_icon
views-count2923 դիտում article-date 16:48 29-12-2016

Երևանցի դպրոցականների Ամանորի նամակները՝ սահմանամերձ գոտիների զինվորներին և տեղի դպրոցականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորներին և տեղի հասակակից երեխաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են ուղարկել: Դպրոցականները նամակները պատրաստել և ձևավորել են իրենց ձեռքերով: Նամակում նրանք պատմել են իրենց մասին՝ շնորհավորելով գալիք Ամանորն ու մաղթել զինվորներին խաղաղ ծառայություն: Ընդհանուր առմամբ 25 հազար նամակ-բացիկներ են հասցեագրվել պետական սահմաններն ու երկրի խաղաղությունը հսկող և պահպանող զինվորներին, այդ թվում՝ դեպի Արցախ: Բացի այդ, աշակերտները նաև գրքեր են ուղարկել սահմանային զորամասեր՝ համալրելու տեղի գրադարանները: Ավելի քան15 հազար նամակ էլ ուղղվել է սահմանամերձ դպրոցների հասակակից երեխաներին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր