211652_close_icon
views-count7733 դիտում article-date 11:45 29-12-2016

Հայտնաբերվել է վթարված Ty-154 օդանավի 3-րդ «սև արկղը». այն ամբողջովին վնասված է

Ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի 3-րդ «սև արկղը», սակայն այն ամբողջովին վնասված է, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ուժային կառույցի իր իրազեկ աղբյուրին։ Նշենք, որ Մոսկվայում արդեն սկսվել է մյուս 2 «սև արկղերի» ժապավենների վերծանումը։ Աղբյուրի խոսքով՝ ժապավենների վիճակը բավարար է։ Միևնույն ժամանակ Ria Novosti-ն գրում է, որ 3-րդ «սև արկղը» դեռևս չի հայտնաբերվել. գտնվել է միայն արկղի մագնիսական ժապավենը։ Հիշեցնենք, որ օդանավը ուղևորվում էր Սիրիայի Լաթաքիա շրջան, որտեղ պետք է մարդասիրական օգնություն հասցներ, ակայն ընկել է Սև ծովը։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր 92 անձինք՝ անձնակազմի անդամները, լրագրողներ, զինվորականներ, Ալեսանդրովի անվան երգի ու պարի համույթի անդամները և «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար, հայտնի բժիշկ Ելիզավետա Գլինկան (Դոկտոր Լիզան):

Նմանատիպ նյութեր