211652_close_icon
views-count31718 դիտում article-date 10:35 29-12-2016

Հակառակորդը Տավուշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել. մարտ է ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

«Սույն թվականի դեկտեմբերի 29-ին, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր