211652_close_icon
views-count3064 դիտում article-date 12:14 29-12-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը նվազել է 0.18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56.12 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.54 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.77 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր