211652_close_icon
views-count13160 դիտում article-date 19:49 28-12-2016

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. քարաթափման պատճառով 2 գյուղ ամբողջովին հոսանքազրկվել է. դեպքի վայր են ժամանում մարզպետն ու տեղի փրկարարական վարչության պետը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով նշված գյուղերը ամբողջովին հոսանքազրկվել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը այն է, որ քարաթափման հետևանքով վնասվել են մի քանի էլեկտրասյուներ: Այս պահին գյուղ են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Իրավիճակի մասին տեղեկացվել է նաև Վայց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ում կարգադրությամբ քարաթափման վայր են ժամանում մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Մարզպետի կարգադությամբ առաջնային պետք է լուծվի էլեկրամատակարարման վերականգնումը, իսկ այն կատարելու համար մարզի էլեկտրացանցի աշխատակիցներն էլ են ժամանում նշված վայր:

Նմանատիպ նյութեր