211652_close_icon
views-count18273 դիտում article-date 18:30 28-12-2016

Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգված մասնաշենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին. այն նախանձ կառաջացնի անգամ շատ հայ օլիգարխների մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կայացավ Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդականը, պաշտոնատար այլ անձինք: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Պաշտոնական ելույթներից հետո կատարվեց օրհնության կարգ, որին հաջորդեց կարմիր ժապավենը կտրելու արարողությունը: Մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն իրականացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամ կազմակերպության և Ալավերդու համայնքապետարանի ներդրումներով: Լոռու մարզպետն ու Ս. Վալկոն շրջեցին մանկապարտեզի ողջ տարածքով, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև դիտեցին փոքրիկների կողմից պատրաստված հանդեսը՝ շնորհակալական խոսքը, երգն ու պարը: Ողջույնի իրենց խոսքով էին եկել նաև քաղաքի այլ մանկապարտեզների սաներ, տնօրեներ: Մարզպետի կողմից տրվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցել էին մանկապարտեզի հիմնանորոգման հարցում: Կքննարկվի նաև մանկապարտեզի 2-րդ հարկի կառուցման հարցը, որը, չի բացառվում, որ իրականացվի հետագայում: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+

Նմանատիպ նյութեր