211652_close_icon
views-count2170 դիտում article-date 17:38 28-12-2016

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 28-ին հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը։ Երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։ Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։ Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Եվ 2016-ի ավարտին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շնորհավորում է բոլորին ու հատկապես իր շատ սիրելի ունկնդրին առաջիկա տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։ Թող 2017-ը պարգևի խաղաղություն, բարօրություն բոլորի ընտանիքներին ու մեր երկրին։

Նմանատիպ նյութեր