43743 դիտում
12:15 25-12-2016
Նոր մանրամասներ՝ Երևանում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնականի մասնակցությամբ ավտովթարից. վիրավորների մեջ են երգիչ Սարոյի դուստրը և քենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 5 հոգի, որից 2-ը՝ մանկահասակ երեխաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավոր երեխաներից՝ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 15/1 հասցեում բնակվող 3-ամյա Վիկտորիա Սարոյի Թովմասյանը՝ հանրությանը հայտնի, սիրված ու ճանաչված երգիչ Սարոյի աղջիկն է, իսկ վրավորներից մեկը եղել է երգչի կնոջ քույրը՝ իր երեխայի հետ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/25/104982/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովսեփ Դերմենջյանի վարած Mercedes մակնիշի 34 FP 383 համարանիշի, 35-ամյա Էդվարդ Բադալյանի վարած Toyota մակնիշի 061 ՏՏ 05 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 DP 201 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Բադալյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 31-ամյա Մարիամ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Վիկտորիա Թովմասյանը և 5-ամյա Արթուր Կարապետյանը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+