3239 դիտում
11:29 25-12-2016
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, [color=#CC0000]Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
[/color]
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ [color=#CC0000]Վայքի, Մեղրու, Սիսիանի, Մասիսի, Բաղրամյանի, Արտաշատի, Արարատի, Մարտունու և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:[/color]
Գավառի, Գորիսի, Բաղրամյանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
6066 դիտում
13:44 28-01-2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է ծանրաքարշ մեքենաների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6399 դիտում
11:56 11-02-2017
Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել