2871 դիտում
10:33 24-12-2016
Հայաստանի աշխարհագրական շահեկան դիրքը կարող է օգտագործվել հօգուտ Իրանի և Հայաստանի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։
Իրանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա։ Այս ուղղությամբ քայլեր դեռ չեն արվում։ Իրանցի գործարարները Հայաստանով կարող են դուրս գալ դեպի ԵՏՄ շուկա, այս ուղղությամբ Հայաստանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել։ Այս տեսանկյունից կարևոր է սահմանային հատվածում ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը, որտեղ առաջարկվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը զրոյական հարկերով մուտք կգործի ԵՏՄ շուկա։
Սա բավականին հետաքրքիր հեռանկար է իրանցի գործարարների համար»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին, անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։ Նրա խոսքով, սրանք իրանական կողմի ակնկալիքներն են, որոնց իրականացման բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայացվել են հայկական կողմին և շարունակական աշխատանքի ընթացքում կներկայացվեն, խոչընդոտների վերացման դեպքում կարելի է այս ծրագրերի իրատեսականության մասին խոսել։ «Այս պահին դեռ հստակ չենք կարող ասել, թե այս ծրագրերից որոնք կիրականացվեն և ինչ ծավալի համագործակցության հնարավոր կլինի հասնել»,– ասել է Շաֆեին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
18:42 17-12-2014
«Բարդ, ոչ շահեկան վիճակ է». Գագիկ Խաչատրյանը՝ դրամի արժեզրկման մասին (տեսանյութ). 168.am
910 դիտում
18:28 17-08-2023
Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում․ Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1270 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»