3893 դիտում
19:00 22-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՊՊԾ գնդի տարածքում զոհված 2 ոստիկանների ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների` Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:
«Հանրապետության Նախագահի առաջարկով և ՀՀ ոստիկանության պետի միջնորդությամբ Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց բնակարաններ հատկացնել զոհված ոստիկանների ընտանիքներին: Ձեր ցավը, անշուշտ, մեծ է և ոչինչ չի կարող լրացնել հարազատի կորուստը: Ամեն դեպքում, գիտեմ, որ այս բանակարանների կարիքը ձեր ընտանիքներն իսկապես ունեին, և մաղթում եմ, որ դուք և ձեր երեխաներն այն առողջ վայելեք», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
14:38 20-03-2014
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին
1539 դիտում
13:46 25-12-2015
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին
Այս բաժնից
1252 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
787 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը