2848 դիտում
15:21 22-12-2016
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Գործադիրը հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները:
Մասնավորապես, առաջարկվել է սահմանել հանցագործության հետևյալ եղանակները՝ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, հարկման հիմք հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը վարչական պատասխանատվության միջոցով, հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը:
Նախագծով վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվել է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ):
Նախագծով առաջարկվել է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը միանշանակ ուղղված է գործարար միջավայրի առավել բարելավմանը:
«Այս նախագիծը նրանց հետ տևական ժամանակ քննարկվել է, և նրանց մտահոգությունները զգալիորեն փարատում է»,-ասել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
649 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
826 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով