ՌԴ Պետդումայում առաջարկում են հատուկ նշանակության ջոկատայինների միջոցով ապահովել դեսպանների անվտանգությունը
ՌԴ Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևն առաջարկել է քննարկել այլ երկրներում ՌԴ դեսպանների անվտանգությունն ապահովող տարբերակը, այն է՝ դրանում հատուկ նշանակության ուժերի ներգրավվածությունը, հաղորդում է RT-ն։
Պատգամավորը ՆԳՆ և ԱԳՆ է ուղարկել համապատասխան առաջարկը։ Ըստ նրա՝ հատուկ ուժերի ներկայացուցիչները կարող են ապահովել ռուս դեսպանների անվտանգությունն այն երկրներում, որտեղ վտանգ է սպառնում նրանց։ Մասնավորապես, դա վերաբերում է այն պետություններին, որտեղ կառավարական մակարդակով հակառուսական քարոզարշավ է ընթանում։
«Բավական է նայել, թե ով է ուրախ եղել Անդրեյ Կառլովի մահվամբ»,-հավելել է Սուխարևը։
Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայում բացված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ։ Նրա վրա կրակել է ԱՆկրայի ոստիկանության 22-ամյ աշխատակից Մևլութ Աթինթաշը»