2542 դիտում
22:15 21-12-2016
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։
Նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին:
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիարք Իլիա Երկրորդին ջերմ ընդունելության համար:
Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայաստանյան և վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է կայացած հանդիպումների և բանակցությունների մանրամասները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2394 դիտում
21:33 15-12-2017
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ