211652_close_icon
views-count3642 դիտում article-date 17:40 21-12-2016

Պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նմանատիպ նյութեր