2881 դիտում
17:30 20-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը համալսարան կատարած այցի ժամանակ ծանոթացել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքներին: Երևանի քաղաքապետը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է նորաստեղծ լաբորատորիաներում, այցելել է նաև համալսարանի 95-ամյակի առիթով բացված ճարտարապետական երեք նոր արվեստանոցներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝ Գագիկ Գալստյանը նշել է, որ իրականացված շինարարական աշխատանքների և ձեռքբերված արդի սարքավորումների շնորհիվ այս պահին համալսարանը գրեթե բոլոր մասնագիտությունների գծով ունի ժամանակակից լաբորատորիաներ, ինչը լուրջ խթան է կրթության որակի բարձացման համար։
Այնուհետ, նիստերի նորաբաց սրահում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստի ընթացքում լսվել է 2016թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2017-ի բյուջեն, որը հավանության է արժանացել և հաստատվել է խորհրդի կողմից:
Գնահատելով ընթացիկ տարում համալսարանում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել համալսարանի ողջ աշխատակազմին ծավալուն աշխատանքի համար: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է համալսարանի ողջ աշխատակազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթել, որ 2017 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
Նմանատիպ նյութեր
3397 դիտում
17:34 11-09-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
Այս բաժնից
520 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
421 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
625 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am