Բյուջետային սպասումները չարդարացան, պղինձն էժանանում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել։
Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները և մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչև 6000 դոլարի։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը։ Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը։ Սակայն սպասումները չարդարացան, և արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, և երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել է 5500 դոլար։ Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում է բյուջեի եկամուտների աճ, որը պետք է ապահովվի այդ թվում նաև պղնձի միջազգային գների աճի հաշվին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]