14283 դիտում
21:39 17-12-2016
Իմ կյանքը «Ք.Ա.Ք»-ն է. Ս. Դանիելյանի «Կյանքը մեկ օրում» (բացառիկ լուսանկարներ «Դիվադադարի» նկարահանումներից)․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Armday.am
«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս շաբաթ դերասան, «Ք.Ա.Ք» կուսակցության նախագահ Սերգեյ Դանիելյանն է: Մենք բացառիկ հնարավորություն ենք ունեցել մասնակցել «Դիվադադար» հաղորդման նկարահանման ընթացքին:
-Պարոն Դանիելյան, Ձեզ կամ սիրում են, կամ՝ ոչ, չկա միջին վիճակ: Դուք ինքներդ Ձեր ո՞ր հատկանիշն եք առավել գնահատում Ձեր մեջ:
-Ես ինձ չեմ գնահատում, դրանով ուրիշներն են զբաղված:
-Ինչպե՞ս են ընթանում Ձեր կուսակցության գործերը: Ի վերջո, անվանումն ընտրելուց մտածել եք աղմուկ բարձրացնելու մասին: Ո՞ր կուսակցությունն եք համարում Ձեզ մրցակից կամ գոնե հավասար:
-Բացարձակ: Ինչ եք ասում, ես բացարձակ չեմ մտածել: Ես մրցակցությունից դուրս եմ: Հավասար են միայն իշխող կուսակցությունն ու ԲՀԿ-ն՝ մեծ կուսակցությունները էլի: Մի քիչ ինձանից պակաս են, իհարկե, բայց ոչինչ, ես իրենց կօգնեմ, կբարձրանան իմ մակարդակին:
-Դուք անում եք բաներ, որոնք հայկական իրականության մեջ համարձակություն են կոչվում, հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեզ համար սահմանը, որը երբեք չեք անցնի:
-Ոչ մի համարձակություն չկա այստեղ, այստեղ հոգուս կանչն է միայն:
-Սահմաններ չունե՞ք, չկա մի բան, որի մասին չեք խոսի: -Երբեմն մարդիկ չեն տարբերում Դուք լուրջ եք խոսում, թե հումոր եք անում. ո՞ր թեմաներն են, որ Ձեզ համար փակ են ու դրանց մասին կամ կխոսեք լուրջ, կամ չեք խոսի առհասարակ:
- Չի եղել այդպիսի հարց, որ ինձ տան, ես ասեմ՝ չեմ խոսելու: Չգիտեմ…
-«Դիվադադար» հաղորդմամբ Դուք շատերին եք նյարդայնացնում, այս ընթացքում երբևէ եղե՞լ է դեպք, երբ իսկապես զգացել եք պահի լրջությունը, մտածել եք Ձեր անվտանգության համար:
-Չէ, չէ, ինչեր եք խոսում: Ես ում եմ ինչ անում…
-Սպառնալիքներ չե՞ն հնչել այս ընթացքում:
-Բացարձակ: Մի հատ բոլոր «Դիվադադարները» նայեք՝ արժանապատվությանը չեմ կպել ոչ մեկի, ընտանիք չեմ մտել, հարգանքով եմ խոսել միշտ:
-Քաղաքական գործիչների կողմից երբևէ զանգեր չե՞ն եղել:
-Չէ, չէ, չէ: Դեռ առիթը չեմ տվել:
-Դեռ չե՞ք տվել՝ ըստ Ձեզ…
-Երբեք էլ չեմ տվել: Ես միշտ «Ք.Ա.Ք»-ի սահմանների մեջ եմ, մեր կանոնադրության սահմանների մեջ:
-Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:
-Ես երբեք ոչ մի բան պարտադրված չեմ անում, ինձ դուր է գալիս գնալ տուն, ինչ-որ բան անել, ուրեմն կայֆով եմ անում: Հաց եմ ուտում, երեխեքիս, կնոջս հետ եմ նստում, քնում ենք գիշերները: Ամուսնական պարտք չէ՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:
Ամեն ինչը: Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, ոչ մի վատ բան չի կատարվել, փառք Աստծո: Այնքան դժբախտ մարդ կա…Ամեն ինչը երջանակցում է, երբեմն ինչ-որ բաներից տխրում ես, բայց դա դժբախտություն չէ:
-Երբևէ Ձեր որևէ ընտրության, որոշման, քայլի համար զղջացե՞լ եք:
Հա, իհարկե: Երևի կլինեն այդպիսի դեպքեր, բայց որ ասեմ մի խորը բան է թողել իմ ենթագիտակցության մեջ , որ հիշեմ ու լացեմ ինչպես քահանայի մոտ են լացում, այդպիսի բան չի եղել:
-Ո՞րն է եղել ամենակարևոր դերը, որ երբևէ խաղացել եք, կամ դեռ երազում եք խաղալ:
Ես դերեր չեմ խաղացել: Ես այն եմ, ինչ կամ:
-Իսկ որպես դերասա՞ն:
-Բոլոր կարևոր դերերը խաղացել եմ: Ամսի 24-ին իմ ներկայացումն է Կամերային թատրոնում:
-Միշտ հայտարարում եք, որ իշխանամետ եք և որ Ձեր կուսակցությունը ևս իշխանությանը օգնելու համար է: Ինչպե՞ս եք օգնելու, ի՞նչ եք հասկանում իշխանամետ ասելով:
Օգնելու եմ շատ հարցերում: Ի վերջո, գիտեք, որ իրենք զգան, որ «Ք.Ա.Ք»-ը իրենց մեջքին է, արդեն լավ կզգան իրանց: Լա՞վ չէ, որ մեկն ուղղակի սատարում է, ասենք վատ ես զգում, ինքը ձեռքդ բռնում է, ասում՝ գիտես ինչ, ես քեզ հետ եմ ու արդեն լավա չէ՞: Ես կբռնեմ, օրինակ, Գալուստ Սահակյանի ձեռքը, Հերմինե Նաղդալյանի ձեռքը կհամբուրեմ ու կասեմ՝ ես ձեզ հետ եմ էրեխեք ջան, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու:
-Պարոն Դանիելյան, Ձեզ մեղադրում են ընտրական պրոցեսը անլրջացնելու մեջ:
-Ղալաթ են անում, եթե պիտի իմ «Ք.Ա.Ք» -ով անլրջանա էդ ընտրական պրոցեսը…
-Այսինքն այն այնքան անլուրջ է, որ …
-Չէ, Դուք միշտ ենթատեքստեր եք ման գալիս իմ խոսքի մեջ, ես շատ ուղիղ եմ, ոչ մի ենթատեքստ իմ ասածի մեջ չկա: Այն է, ինչ կա:
-Ձեր ինչի՞ն է պետք քաղաքականությունը:
-Ոնց թե ինչին…ես քաղաքացի եմ, «Քաղաքացիական ակտիվ քայլ» ստեղծել եմ Արմանի հետ բա ինչի՞ համար, որ օգնեմ:
-Իսկ քաղաքականությունը Ձեզ ո՞նց պիտի օգնի:
-Ես անշահախնդիր եմ օգնում, միայն ես եմ օգնում:
-Ձեզ պատգամավորի դերում պատկերացնո՞ւմ եք:
-Միայն ինձ եմ պատկերացնում:
-Ի՞նչ պիտի անեք ԱԺ-ում:
-Ոչինչ: Ոչինչ չեմ անելու, աշխատավարձը ստանալու եմ, մի լավ ուտեմ, խմեմ, տժժամ:
Կարինա Սահակյան
Տաթև Այվազյան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի
Ամբողջական նյութը՝ [url=http://armday.am/life/4306-2016-12-17-11-57-41.html]սկզբնաղբյուր կայքում[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
3753 դիտում
15:07 15-06-2015
Հետաքրքիր լուսանկարներ` «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի նկարահանումներից
4702 դիտում
20:42 03-12-2024
Խորեն Լեւոնյանը՝ Վազգեն Սարգսյանի դերում. հրապարակվել են սպարապետին նվիրված ֆիլմի նկարահանումներից նոր կադրեր
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան