Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: