9943 դիտում
09:04 17-12-2016
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Արագած-Լեռնապար, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:
Չայնիի ոլորաններին, Հրազդան-Հանքավան, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
23:42 22-01-2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Այս բաժնից
601 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1687 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
520 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր