Հայաստանի առաջատար լրագրողները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ լրագրողների համար
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11.00, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կմեկնարկի «Հայաստանի առաջատար լրագրողների վարպետության դասերն Արցախի երիտասարդ լրագրողների համար» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում վարպետության դասընթացներ կանցկացվեն Արցախի երիտասարդ լրագրողների հետ` դասախոսությունների, պարապմունքների ու քննարկումների տեսքով։
Ծրագիրն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Արցախպրես» լրատվական գործակալություն ՀԿ- ն։
Ծրագրին աջակցում են «Արմենպրես» լրատվական գործակալությունն ու Արցախի ժուռնալիստների միությունը։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]