Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը և ուղեկցող օրինագծերի փաթեթը՝ 84 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Այս օրինագծում և ուղեկցող օրինագծերի փաթեթում սահմանված է, որ աշխատող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է ամսական 1000 դրամ վճարել զինծառայողների օգնության հիմնադրամին:
Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ հատկացվելու է 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամներին՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ սպաներին ամսական հատկացվելու է 300 հազար դրամ, ենթասպաներին՝ 250 հազար դրամ, շարքայիններին՝ 100 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամ ամսական: