211652_close_icon
views-count178609 դիտում article-date 18:15 13-12-2016

Ցավալի լուր. մահացավ Մեծ Հայը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը

Քիչ առաջ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Մեծ Հայի, իսկական հայրենասերի, պետական Մեծ գործչի հարազատներին, ընկերներին: [b] Արմեն Հենրիկի Երիցյան[/b] Ծնվել է 1960 թ., դեկտեմբերի 25, ք. Երևան[b] Կրթություն[/b] Ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը 1986 թ. - ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը 1990 թ. - ավարտել է ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը 1996 թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան 1996-1999թթ. - ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա) [b]Աշխատանքային գործունեություն [/b] 1982-2010 թթ. - ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 2010 թ. մարտից - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար 2014 թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար 2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-197-Ա հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից 2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-198-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար 2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի ՆՀ-1058-Ա հրամանագրով վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Կոչում Գեներալ-մայոր [b]Պարգևներ[/b] 2000 թ. - "Արիության մեդալ" ՀՀ Նախագահի կողմից 2006 թ. - "Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալ ՀՀ Նախագահի կողմից 2006 թ.- "Մխիթար Գոշ" մեդալ ԼՂՀ Նախագահի կողմից 2009 թ.- ՀՀ վարչապետի հուշամեդալ 2012 թ.- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ 2012 թ.- "Մարտական ծառայության մեդալ" ՀՀ Նախագահի կողմից Մի շարք գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մեդալներ, անվանական զենքեր [b]Այլ տվյալներ[/b] 1979-81 թթ. - ծառայել է խորհրդային բանակում 13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: [b]Գիտական աստիճան[/b] Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԵՊՀ իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ Հայաստանի Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ Գիտությունների և մշակույթի արևմտաեվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ "Արարատ" գիտության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Աշխարհի ազգերի հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս [b]Անձնական տվյալներ[/b] Ամուսնացած է, ունի 2 դուստր, 4 թոռ:

Նմանատիպ նյութեր