211652_close_icon
views-count33270 դիտում article-date 14:23 13-12-2016

ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ Հայաստանը վաղը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում է ինտենսիվ ձյուն և բուք

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան: Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով: Ելնելով վերը նշված պայմաններից` նախարարությունը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր