211652_close_icon
views-count3036 դիտում article-date 15:08 13-12-2016

Անօրինական պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Գագիկ Տ.-ն և կամավոր հանձնել տրոտիլային 1 պայթագլանակ, ինքնաձիգի 1 փամփշտակալ և 5.45 տրամաչափի 29 փամփուշտ: *** Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, մեկփողանի, կարճեցված փողով և կարճեցված խզակոթով 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր