211652_close_icon
views-count3663 դիտում article-date 12:20 13-12-2016

Նավթի գները նվազել են

Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան սկսել են նվազել OPEC-ի ոչ անդամ պետությունների՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ֆոնին, հաղորդում է ria.ru-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 08։27-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55,63 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,66 ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին OPEC-ի անդամ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեցին օրական 1,2 մլն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ։ Ոչ անդամ պետությունները հաջորդ օրն իսկ հայտարարեցին, որ իրենք նույն կկրճատեն արդյունահանման ծավալները, սակայն օրական 558 հազար բարելով։ Համաձայնությունը ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարից։

Նմանատիպ նյութեր