211652_close_icon
views-count13990 դիտում article-date 09:36 13-12-2016

Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ։ Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք է արժեվորվեր։ Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր։ Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել է մոտ 1 տոկոսով։ Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում էր։ Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստներից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժեվորման։ Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս։ Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասել, քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես՝ իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ։ Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր