211652_close_icon
views-count2273 դիտում article-date 12:09 12-12-2016

BetConstruct-ը SBC Awards 2016-ի հաղթողների շարքում է

Տարին մոտենում է ավարտին և, խաղային բիզնես ոլորտում անցկացվում են տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունները, որտեղ, բնականաբար, իր մասնակցությունն ունեցավ նաև BetConstruct ընկերությունը: Լոնդոնում դեկտեմբերի 7-ին անցկացվեց «SBC Awards 2016» մրցանակաբաշխությունը: Մի քանի անվանակարգում մրցանակի առաջադրված հայկական արմատներով ընկերությունն այս անգամ էլ վերադարձավ մեծ պարգևով: Հեղինակավոր մրցանակաբաշխությունում BetConstruct-ն արժանացավ «Սպորտային խաղադրույքների լավագույն տեխնոլոգիա» մրցանակին: Նորարարական ծրագրային լուծումներ առաջարկող և մատակարարող ընկերությունը խաղային բիզնեսում առաջատար դիրքերում է: BetConstruct-ի սպորտային խաղադրույքների արդիական տեխնոլոգիաներն օգտագործում են աշխարհի հարյուրավոր բուքմեյքերական ընկերություններ, որոնց թվում է «Վիվառո» ընկերությունը: Թարմացված Sportsbook–ն այս տարի ներկայացվեց է՛լ ավելի կատարելագործված ֆունկցիոնալությամբ: BetConstruct-ը մեկ անգամ ևս հաստատեց իր հեղինակությունը՝ որպես հզոր, հուսալի ու ճկուն տեխնոլոգիաներ մատակարարող ընկերություն: Ավելացնենք, որ այս տարվա մրցանակների թվում են նաև «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը International Gaming Awards 2016-ում և «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակը EGR B2B 2016-ում:  

Նմանատիպ նյութեր