Բրազիլիայում դրամահավաք է սկսվել Հիսուս Քրիստոսի արձանը վերանորոգելու համար
Ռիո-դե-Ժանեյրոյում դրամահավաք է սկսվել Հիսուս Քրիստոսի արձանը վերականգնելու համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Թերթը նշում է, որ երկրի տնտեսության սուր անկումը հետաձգել է արձանի վերականգնման աշխատանքները, որոնք վաղուց էին ծրագրված իրականացնել։
Եկեղեցին տարեկան շուրջ 890. 000 դոլար է ծախսում արձանը պահպանելու և խնամելու ուղղությամբ, որը հաճախ վնասվում է կայծակներից։
Նշենք, որ արձանը կառուցվել է 1859 թվականին, կաթոլիկ քահանա Պեդրո Մարի Բոսսի նախաձեռնությամբ, երբ այցելել է Ռիո-դե-Ժանեյրո և ընտրվել է ինժեներ Էյտորի նախագիծը։ Շինարարությունը սկսվել է 1921 թվականին, իսկ արտաքին երեսպատման համար ընտրվել է ճարպաքարը։ Հրաշագեղ արձանը դիտելու համար տարեկան մի քանի միլիոն մարդ է այցելում Ռիո։