3309 դիտում
21:55 09-12-2016
Բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես
Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական` հնարավորություն ընձեռելով տաղանդավոր երեխաներին ներկայացնելու սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները:
Ցուցահանդեսի ավարտին մասնակից երեխաներին տրվել են նվերներ:
Միջոցառմանը սեփական ստեղծագործություններով են ներկայացել Երևանի համար 2, 6, 8, 11, 12, 14, 15,16-րդ հատուկ դպրոցների շուրջ 90 երեխաներ։
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
16:54 20-02-2015
Երևանի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
5334 դիտում
16:32 20-10-2016
Երևանում ևս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
Այս բաժնից
724 դիտում
21:36 07-02-2025
Տարածաշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից․ Գերմանիայում ՀՀ դեսպան
1198 դիտում
21:10 07-02-2025
Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանին ռազմագերիների, անհայտ կորածների հարցերն են քննարկել
1315 դիտում
20:33 07-02-2025
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ