211652_close_icon
views-count3588 դիտում article-date 11:44 09-12-2016

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան /Ակնա/ հատվածում, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ /4 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր