4888 դիտում
14:45 08-12-2016
Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն խթանմանն ուղղված լուծումների առաջարկի մասին իր հանձնարականները: «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցներին, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքները և մոտեցումները»,- ասաց նա:
Վարչապետը հայտարարեց, որ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, որի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները։ «Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները»,- ասաց նա և նշեց, որ մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ:
«Ֆինանսների նախարարին հանձնարարում եմ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
25085 դիտում
19:40 16-10-2020
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1138 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1444 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ