Ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են. Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 21.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, դեռևս փակ՝ բեռնատար մեքենաների համար: