211652_close_icon
views-count14799 դիտում article-date 22:59 06-12-2016

Խոսքը՝ որպես հաջողության գրավական. Նազենի Հովհաննիսյան

Հայտնի հաղորդավարուհու և ԵՊՀ ուսանողների հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը «Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն այն ուսանողների համար է, ում հետաքրքիր է հաջողակ մարդկանցից լսել իրենց հաջողված պատմությունները՝ տարբեր ոլորտներից ու տարբեր թեմաներով: Այդպիսի թեմաներից մեկը խոսքի առանձնահատկությունն է, որին առաջիկայում նվիրված կլինեն մի քանի հանդիպում-դասախոսություններ: Բանավոր ու գրավոր խոսքի մշակույթ, հռետորիկա, փաստարկում. այս և խոսքի այլ բաղադրիչների մասին առաջիկայում կխոսեն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան կրթություն, մասնագիտացում, փորձ և, ամենակարևորը, իրենց սեփական հաջողության պատմությունը: «Երբ մենք ուսանողների հետ դասընթացներ էինք անում ու փորձում էինք վեր հանել համալսարանական խնդիրները, շատ ուսանողներ նշեցին, որ իրենք ստանում են ակադեմիական կրթություն, ինչը լավ է, բայց կա ոչ ֆորմալ կրթության պակաս: Որոշեցինք՝ որպեսզի մեր բուհը առավել արդիական ու մրցունակ լինի, պետք է ունենա նաև ոչ ֆորմալ կրթության հարթակ: Այս նախագիծը հենց ուսանողներն են առաջարկել ու կազմել, մենք էլ օգնեցինք մշակել ու իրականացնել»,- ասում է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Արմեն Խաչիկյանը: Շուրջ 2 ժամ տևած հանդիպումը, որն իրական վարպետության դաս էր, ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում էր հավաքել ոչ միայն լրագրող կամ հաղորդավար դառնալ ցանկացող ուսանողներին: Իսկ հաղորդավարուհուն ուղղված հարցերը բազմազան էին՝ իր անձնական փորձից մինչև գրագետ խոսքով մարդկանց ներկայանալու, խոսքը կառուցելու, զարգացնելու հմտություններ: «Դու չես կարող այս դահլիճից դուրս գալ ու գնալ հաջողությանդ մոտ: Հաջողությունը ունի շերտեր, ու դրանք շատ բազմազան են: Հաջողությունը չհոգնելն է, հաջողությունը չհուսահատվելն է ու անվերջ աշխատելը»,- պատասխանելով ուսանողների մեկի հարցին՝ ասած Նազենին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր