«Վամպիրի ժամանակագրությունը» ֆիլմի երկրպագուներն անհամբեր սպասում են պրեմիերային
Հայտնի ամերիկացի գրող Էնն Ռայզը պատրաստվում է գրել սցենար «Վամպիրի ժամանակագրությունը» նոր հեռուստատեսային ֆիլմի համար:
Գրողին իր աշխատանքում կօգնի նրա որդին՝ Քրիստոֆեր Ռայզը, ովքեր համոզված են, որ հեռուստատեսային ֆիլմը հենց առաջին սերիայից մեծ լսարան կգրավի:
Հիշեցնենք, որ համանուն գրքի հիման վրա նկարահանվել է «Հարցազրույց վամպիրի հետ» աշխարահռչակ ֆիլմը՝ Թոմ Քրուզի և Բրեդ Փիթի մասնակցությամբ:
Դեռ հայտնի չէ, թե երբ առաջին անգամ եթեր դուրս կգա առաջին սերիան, սակայն ֆիլմի երկրպագուներն արդեն անհամբեր սպասում են: