Առաջիկա գիշերը տաք և սառը օդային հոսանքների «ողջագուրումը» կվերջանա. Գագիկ Սուրենյան
«Առաջիկա գիշերը տաք և սառը օդային հոսանքների ողջագուրումը))) կվերջանա և հանրապետությունում առկա ուժեղ քամիները, մարզերում ուժեղ բուքը կդադարի»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Իսկ ՀՀ ԱԻն կայքը տեղեկացրել էր, որ ժամը 12։30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարան-Արագած ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Ոսկեպարի ոլորաններում, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: